Նորություններ
«1000 դրամների հիմնադրամ»-ի համար հաշվետվողականությունը բարձրագույն արժեք (ինֆոգրաֆիկա)
Հարգելի հայրենակիցներ,
Վերջերս սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել Հիմնադրամի նպատակների, կոռուպցիոն մեխանիզմներից զերծ լինելու, հրապարակայնության և արդյունավետության վերաբերյալ կասկածներ: Հիմնադրամն ելնելով հրապարակային գործելու սկզբունքից կարևորում է հանրության առջև բաց լինելը:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հիմնադրամի առաջնային արժեքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, հատուցումների միայն դրամական լինելը, միջոցների անձեռնամխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը:
Ինչպե՞ս դառնալ Հիմնադրամի դեսպան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ուրախ է հայտնել «Հիմնադրամի դեսպան» ծրագրի ստեղծման մասին: Այս ծրագրի միջոցով Հիմնադրամը կփորձի իր գործունեության մասին տեղեկատվություն տարածել հասարակության առավել լայն շերտերում, այդ թվում՝ Սփյուռքում:
Հիմնադրամի դեսպանները, յուրաքանչյուրն իր համայնքում, տարբեր միջոցառումների միջոցով կներկայացնեն հիմնադրամի գործունեությունը, հիմնադրամի արժեքները եւ հիմնադրամին աջակցելու եղանակները:
Կատարի՛ր նվիրաբերություն «Ի պատիվ» կամ «Ի հիշատակ»
Տեղեկացնում ենք, որ այսուհետ Հիմնադրամի կայքի միջոցով կարող եք կատարել նվիրաբերություն ի հիշատակ Ձեր սիրելիի, ընտանիքի անդամի կամ ընկերոջ, որը հրաշալի միջոց է հավերժացնելու նրա անունը և միևնույն ժամանակ օժանդակելու Հայաստանի հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին: Ինչպես նաև կարող եք կատարել Ձեր նվիրաբերությունը ի պատիվ...
Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և մեկ հաշմանդամ զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.05.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սարգիս Գուրգենի Աբրահամյանի, Սարգիս Մհերի Մելիքյանի, սերժանտ Նարեկ Գևորգի Հարությունյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող 1-ին խմբի զինհաշմանդամ Նարեկ Հայկի հովեյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հատուցում 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 17.04.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:
Համագործակցություն «Կաֆֆա» ընկերության հետ
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը սկսել է իր համագործակցությունը հայրենական արտադրող «Կաֆֆա» ընկերության հետ:
Հատուցում եւս 6 զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.03.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 6 զոհված զինծառայողների ընտանիքների:
Այսօր շարքային զինծառայողներ Հայկ Ռազմիկի Քալանթարյանի եւ Գրիգոր Կարապետի Եղոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Խոշոր նվիրաբերություն Կանադայում բնակվող մեր հայրենակցից
Կանադայում բնակվող մեր հայրենակիցը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարել է խոշոր նվիրաբերություն (5000 ԱՄՆ դոլլար) և փոխանցել ստորև նշված ուղերձը.
Վերադարձման վերջնաժամկետ. 28.02.2018
Հիշեցնում ենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարված գումարների վերադարձման համար կարող եք դիմել մինչեւ 2018թ. փետրվարի 28-ը ներառյալ:
Հիմնադրամը, Օրենքի համաձայն, պարտավոր է մերժել 2018թ. փետրվարի 28-ից հետո ներկայացված դիմումները:
Փոստով ստացված դիմումները կբավարարվեն, եթե դրանք հանձնվել են փոստ մինչեւ 2018թ. փետրվարի 28-ը ներառյալ (անկախ հիմնադրամին փաստացի հասնելու ժամկետից):
Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները հիմնադրամին վճարված գումարների վերադարձման համար կարող եք դիմել մինչեւ 2018թ. ապրիլի 30-ը ներառյալ:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարված գումարների վերադարձման համար դիմելու ուղեցույց
Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել, եթե.
- Եթե դուք որևէ ամսում վճարել եք դրոշմանիշային վճարը երկու և ավելի անգամ՝ տարբեր աղբյուրներից
(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)
- Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
- Զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք