«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարված գումարների վերադարձման համար դիմելու ուղեցույց
Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել, եթե.
- Դուք որևէ ամսում վճարել եք դրոշմանիշային վճարը երկու և ավելի անգամ՝ տարբեր աղբյուրներից
(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)
- Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
- Զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում 15 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:
Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի:
Դիմումի ձևերը և պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացված են ստորև:
Վերադարձի համար կարող եք դիմել Հիմնադրամին՝
Փոստով՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք. Երևան Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով,
Կամ անձամբ այցելելով ՀՀ կենտրոնական բանկ՝ Դեղատան փողոցի մուտքից (տե՛ս քարտեզը) և մուտքագրելով դիմումները և փաստաթղթերը:
Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 28-ը:
Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը ներառյալ:
Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:
Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 2 տեղեկանք)
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)
Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում է զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն,
- Ազգային անվտանգության ծառայությունը կամ
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
- Զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ,
- Զինծառայողի հանրային ծառայության համարանիշ (եթե չունի՝ չունենալու մասին տեղեկանք)
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:
Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 3 տեղեկանք)
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)
Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում էր զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն,
- Ազգային անվտանգության ծառայությունը կամ
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
- Զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե առկա է
- Զինծառայողի հանրային ծառայության համարանիշ, եթե առկա է
- Զինծառայողի մահվան վկայականը
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:
ՆԵՐԲԵՌՆԵԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ PDF ՏԱՐԲԵՐԱԿԸ ՍԵՂՄԵԼՈՎ ԱՅՍՏԵՂ
* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամարդում են այդ մարմինները