15

Մայ,

2018

Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և մեկ հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.05.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սարգիս Գուրգենի Աբրահամյանի, Սարգիս Մհերի Մելիքյանի, սերժանտ Նարեկ Գևորգի Հարությունյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող 1-ին խմբի զինհաշմանդամ Նարեկ Հայկի հովեյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: