«1000 դրամների հիմնադրամ»-ի համար հաշվետվողականությունը բարձրագույն արժեք (ինֆոգրաֆիկա)
Հարգելի հայրենակիցներ,
Վերջերս սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել Հիմնադրամի նպատակների, կոռուպցիոն մեխանիզմներից զերծ լինելու, հրապարակայնության և արդյունավետության վերաբերյալ կասկածներ: Հիմնադրամն ելնելով հրապարակային գործելու սկզբունքից կարևորում է հանրության առջև բաց լինելը:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հիմնադրամի առաջնային արժեքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, հատուցումների միայն դրամական լինելը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավատարիմ է իր առջև դրված նպատակներին ու արժեքներին, և այսօր ևս բնականոն ճանապարհով շարունակում է իր աշխատանքը:
Ինչպես և նախկինում, Հիմնադրամը շարունակում է յուրաքանչյուր ամսի 5-ին և 20-ին ապահովագրական վճարներ փոխանցել մեր շահառու 13 հաշմանդամ զինծառայողների և 37 զոհված զինծառայողների ընտանիքների: Կից ներկայացվող ցուցակում կարող եք գտնել այդ 50 զինծառայողներին ՝ անուն առ անուն՝ Հիմնադրամի շահառու դառնալու ժամանակագրական հերթականությամբ:
Հիմնադրամը այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 523,050,000 ՀՀ դրամի հատուցում: Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով մենք բացում ենք անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին և լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են: Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել:
Կարևորում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ հատուցման գործընթացն ամբողջությամբ և անմիջականորեն կազմակերպվում է Հիմնադրամի կողմից, ինչը բացառում է երրորդ կողմի ցանկացած միջամտություն:
Հիմնադրամի հրապարակայնությունը և հաշվետվողականությունն իր առաջնային արժեքներից է: Հիմնադրամի կայքի միջոցով կարող եք համոզվել, որ ցանկացած լումա, որը Ձեր կողմից ուղղվել է մեր զինվորների սոցիալական բարօրությանը, օգտագործվում է բացառապես այդ նպատակով:
Կոչ ենք անում ծանոթանալ կայքում տեղադրված հաշվետվություններին, խոսել մեր գործընկեր բանկերի, ինչպես նաև Հիմնադրամի շահառուների հետ: Թեև Հիմնադրամի կայքում առկա է ողջ տեղեկատվությունը Հիմնադրամի կատարած և կատարվելիք գործունեության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ Հիմնադրամը պատրաստ է պատասխանել ցանկացած մտահոգության, որ կարող է առաջանալ Ձեզ մոտ, տրամադրել պարզաբանումներ այն հարցերի շուրջ, որոնք ըստ Ձեզ ունեն հավելյալ պարզաբանման կարիք, կազմակերպել հանդիպումներ՝ առավել մոտիկից Հիմնադրամի գործունեությանը ծանոթացնելու համար:
Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով բարեխղճորեն վճարում է ամսական 1000 դրամ, ինչպես նաև բոլոր նվիրաբերողներին, որոնք վստահում են Հիմնադրամին և նվիրաբերում՝ վստահ լինելով, որ իրենց նվիրաբերությունները կհասնեն իրենց հասցեատերերին: Մենք երախտապարտ ենք:
Ստորև կարող եք ծանոթանալ Հիմնադրամի կողմից կատարված հատուցումների անվանացուցակին.
Անուն, ազգանուն |
Դեպքի օրը |
Կարգավիճակ |
Միանվագ գումար |
Ամսական գումար |
Կորյուն Կիրակոսյան |
08.02.2017 |
I խմբի հաշմ. |
10 000 000 դր |
200 000 դր |
Արմեն Ալիխանյան |
07.04.2017 |
I խմբի հաշմ. |
10 000 000 դր |
250 000 դր |
Թաթուլ Հարությունյան |
17.04.2017 |
I խմբի հաշմ. |
10 000 000 դր |
200 000 դր |
Նարեկ Գրիգորյան |
28.02.2017 |
I խմբի հաշմ. |
10 000 000 դր |
200 000 դր |
Արսեն Հովակիմյան |
15.12.2017 |
I խմբի հաշմ. |
10 000 000 դր |
200 000 դր |
Նարեկ Հովեյան |
21.11. 2017 |
I խմբի հաշմ. |
10 000 000 դր |
200 000 դր |
Ալեքսան Ավանեսյան |
20.01.2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
150 000 դր |
Ռոման Գեւորգյան |
12.01.2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
150 000 դր |
Ալիք Ավանեսյան |
11.03.2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
100 000 դր |
Ռաֆայել Հայրապետյան |
25.09.2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
100 000 դր |
Գնել Համբարձումյան |
12.12 2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
200 000 դր |
Միքայել Սարգսյան |
12.12.2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
200 000 դր |
*Խաչիկ Գրիգորյան |
07.09.2017 |
II խմբի հաշմ. |
5 000 000 դր |
200 000 դր |
Անդրանիկ Մուսիկյան |
18.01.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Գոռ Գարեգինյան |
06.02.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Գեղամ Մանուկյան |
08.02.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
300 000 դր |
Կարեն ՈՒլուբաբյան |
22.01.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
250 000 դր |
Արայիկ Սարգսյան |
16.01.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
250 000 դր |
Արտակ Ռաֆայելյան |
28.03.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Նվեր Բաբաջանյան |
01.03.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
300 000 դր |
Նարեկ Հարությունյան |
24.04.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Գոռ Հովհաննիսյան |
31.03.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
300 000 դր |
Գոռ Խուդինյանի |
03.03.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
300 000 դ |
Գուրգեն Սարգսյան |
01.03.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Մհեր Արզումանյան |
28.04.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Արմեն Հարությունյան |
26.05.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
250 000 դր |
Կարեն Դանիելյան |
20.05.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Արայիկ Մատինյան |
16.06.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Վիգեն Պետրոսյան |
16.06.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Նարեկ Գասպարյան |
17.06.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Վարդան Սարգսյան |
16.06.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Վազգեն Պողոսյան |
10.07.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
ԱրմանՄովսիսյան |
30.08.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Ռոբերտ Գասպարյան |
28.07.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
300 000 դր |
Արտակ Բիշարյան |
27.08.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
300 000 դր |
*Արկադի Ղամբարյան |
28.06.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
350 000 դր |
Հայկ Խաչատրյան |
01.09.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Չապլին Մարգարյան |
10.10.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Տիգրան Խաչատրյան |
19.10.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Սեյրան Սարգսյան |
28.09.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Վաչե Չիլինգարյան |
07.01.2018 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Հայկ Քալանթարյան |
07.02.2018 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Գրիգոր Եղոյան |
01.03.2018 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Սարգիս Մելիքյան |
21.11.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Նարեկ Հարությունյան |
09.04.2018 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
Սարգիս Աբրահամյան |
21.11.2017 |
Զոհված |
10 000 000 դր |
200 000 դր |
**Շավարշ Մելիքյան |
29.12.2016 |
Զոհված |
0 դր |
300 000 դր |
**Էդգար Նարայան |
29.12.2016 |
Զոհված |
0 դր |
200 000 դր |
**Էրիկ Աբովյան |
29.12.2016 |
Զոհված |
0 դր |
200 000 դր |
**Գարիկ Վարդանյան |
15.01.2017 |
Զոհված |
0 դր |
200 000 դր |
*Օրենքի համաձայն՝ եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի 3 կամ ավելի 18 տարին չլրացած երեխաներ, ապա վճարվող ամսական գումարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100,000 ՀՀ դրամ:
** Բացառության կարգով (դեպքի ամսաթիվ՝ նախքան 01 Հնվ 2017թ.) տրամադրված հատուցումներ, որոնք կատարվում են առանց միանվագ հատուցվող գումարի:
Այս ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք ծանոթանալ Հիմնադրամի ընդհանուր հավաքագրված միջոցներին, որը պարտադիր վճարների և կատարված նվիրաբերությունների արդյունքում հավաքված գումարն է:
Իսկ այստեղ երևում է փաստացի կատարված թվով 50 հատուցումների և առաջիկա 20 տարիների կատարվելիք պարտավորությունների նկարագիրը.