Հատուցում 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 17.04.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:
Այսօր ՀՀ ՊՆ լեյտենանտ Խաչիկ Էդուարդի Գրիգորյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: