Վերադարձման վերջնաժամկետ. 28.02.2018
Հիշեցնում ենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարված գումարների վերադարձման համար կարող եք դիմել մինչեւ 2018թ. փետրվարի 28-ը ներառյալ:
Հիմնադրամը, Օրենքի համաձայն, պարտավոր է մերժել 2018թ. փետրվարի 28-ից հետո ներկայացված դիմումները:
Փոստով ստացված դիմումները կբավարարվեն, եթե դրանք հանձնվել են փոստ մինչեւ 2018թ. փետրվարի 28-ը ներառյալ (անկախ հիմնադրամին փաստացի հասնելու ժամկետից):
Միաժամանակ հայտնում ենք, որ այն դիմումները, որոնք կստացվեն մինչեւ փետրվարի 28-ը ներառյալ կբավարարվեն տասնհինգօրյա ժամկետում՝ համաձայն օրենքի: Այսինքն՝ եթե դիմումը ներկայացրել եք փետրվարի 28-ին, ապա վերադարձը կկատարվի 15 օրվա ընթացքում՝ մինչեւ մարտի 15-ը:
Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները հիմնադրամին վճարված գումարների վերադարձման համար կարող եք դիմել մինչեւ 2018թ. ապրիլի 30-ը ներառյալ: