Նորություններ
Համագործակցություն հայրենական արտադրողի հետ
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը սկսել է իր համագործակցությունը հայրենական բարձր որակի շոկոլադ արտադրող Գուրմէ Դուրմէ ընկերության հետ: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2007թ-ից սկսած և տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասցրել է ձեռք բերել հասարակության լայն զանգվածի վստահությունն ու համակրանքը:
Հատուցում 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 09.11.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:
Գարաբեթ Հովսեփյան. « Բանակն ամեն ինչից վեր է ինձ համար. հայրենիքը և բանակը…»
Գործարար և բարերար Հովսեփյան Գարաբեթը իր դստեր հարսանիքի կապակցությամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերեց ԱՄՆ 5000 դոլարին համարժեք դրամ : Պարոն Հովսեփյանը հարսանիքի ժամանակ իր խոսքում նշել է. « մենք այստեղ հարսանիք ենք անում, քեֆ ենք անում, իսկ այնտեղ տղաները սահման են պահում. անելիք ունենք… անհրաժեշտ է բանակին սատար կանգնել, այդ իսկ պատճառով որոշել ենք բանակին նվիրաբերություն կատարել» : Պարոն Հովսեփյանի հետ ունեցած զրույցի ժամանակ, վերջինս նշեց, որ իր կարծիքով Հայաստանում իր դստեր օրինակը պետք է լայն տարածում ունենա և ավանդույթ դառնա, քանի որ յուրաքանչյուրի հոգու պարտքն է մշտապես աջակցել հայրենի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող հայ զինվորին : « Բանակն ամեն ինչից վեր է ինձ համար. հայրենիքը և բանակը…» նշում է պարոն Հովսեփյանը : Պարոն Հովսեփյանը նաև կոչ է անում 10մլն. հայերի օժանդակել հիմնադրամին՝ նշելով, որ եթե 10 մլն. հայ ամեն ամիս ընդհամենը 2 ԱՄՆ դոլարով օժանդակի, ապա տարիների ընթացքում կկուտակենք անհրաժեշտ գումարները բանակին ապահովագրելու համար : Նա նշեց որ, իհարկե կան մեծ բարերարներ, ովքեր կարող են օժանադակել, սակայն համազգային մասնակցությունը այս գործունեությանը առավել կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը միասնականորեն կանգնած է իր բանակի կողքին :
«ԱՊԱԳԱ» շաբաթաթերթ. հոդված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի մասին
«Աբագայ» շաբաթաթերթը վերջերս հրապարակել է հոդված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի վերաբերյալ:
Հոդվածում շաբաթաթերթը ներկայացրել է այն իրադարձությունները եւ խնդիրները, որոնք հանդիսացել են Հիմնադրամի ստեղծման նախադրյալներ: Հոդվածում նաեւ ներկայացված են Հիմնադրամի նպատակները, կառուցվածքը եւ առ այսօր ունեցած ձեռքբերումները:
Հոդվածը հասանելի է անգլերեն լեզվով: Այն կարող եք գտնել այստեղ:
Ռեյտինգային ցուցակ. Նվիրաբերություններ ՀՀ-ից և արտերկրից (հունվար-հոկտեմբեր)
Ձեզ ենք ներկայացնում ս.թ. հունվարի 1-ից հոկտեմբեր 27-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների:
Այցելություններ հիմնադրամի շահառուներին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Հիմնադրամի աշխատակազմից, խորհրդի անդամներից ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը սույն թվականի հոկտեմբերի 6-ից սկսել է Հիմնադրամի շահառուներին այցելությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ողջ տարածքում:
Հատուցում մեկ զինծառայողի ընտանիքին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 17.10.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին:
Այսօր պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Նվիրաբերություն նորապսակների կողմից
Արմեն և Էմիլի Թավադյանները, իրենց պսակադրության կապակցությամբ Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին կատարել են 500,000 ՀՀ դրամի նվիրաբերություն : Նրանք նվիրաբերության կապակցությամբ նշել են, որ նվիրաբերություն են կատարել Հիմնադրամին, քանի որ իրենց խաղաղության և երջանիկ օրերի համար պարտական են հենց Հիմնադրամի շահառուներին :
Հատուցումներ 3 զինծառայողների ընտանիքներին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 03.10.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքների:
Բացառիկ թափանցիկ հիմնադրամ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զինվորները ապահովագրվում են, մնում է աջակցել նրանց.Գրել է «ՕՐԵՐ» Եվրոպական անկախ ամսագիրը
2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Թե ինչպիսի՞ գործունեություն է ծավալել նորաստեղծ հիմնադրամը եւ ինչպիսի՞ն են առաջին 9 ամիսների արդյունքները, այս մասին է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի զրույցը Հայաստանի Զինծառայողների ապահովագրական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։