12

Հոկ,

2017

Նվիրաբերություն նորապսակների կողմից

Արմեն և Էմիլի Թավադյանները, իրենց պսակադրության կապակցությամբ Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին կատարել են 500,000 ՀՀ դրամի նվիրաբերություն : Նրանք նվիրաբերության կապակցությամբ նշել են, որ նվիրաբերություն են կատարել Հիմնադրամին, քանի որ իրենց խաղաղության և երջանիկ օրերի համար պարտական են հենց Հիմնադրամի շահառուներին :

Շնորհակալ ենք իրենց՝ կատարած նվիրաբերության համար, իսկ ինչն ամենակարևորն է՝ բոլորիս խաղաղության և երջանկության մեջ զինվորի ունեցած դերի գիտակցության համար : Կարծում ենք և հուսով ենք, որ Թավադյանների օրինակով յուրաքանչյուրն իր ուրախալի առիթը տոնելիս կհիշի, որ իր երջանկության համար պարտական է նաև հայ զինվորին, և ի պատիվ իր տոնի՝ նվիրաբերություն կկատարի Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին :

Կայքի միջոցով նվիրաբերություն կատարելը պահանջում է ընդհամենը մի քանի րոպե և հնարավորություն է ընձեռնում հետևելու նվիրաբերությանը, ինչպես նաև Հիմնադրամի կողմից կատարված հատուցումներին: Նվիրաբերություն կարող եք կատարել այստեղ: