03

Հոկ,

2017

Հատուցումներ 3 զինծառայողների ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 03.10.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքների:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Սամվելի Մովսիսյանի, ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի և մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ շարքային Արման Սամվելի Մովսիսյանի ընտանիքին, իսկ  ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի և մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին ամսական ՝ 300 000-ական ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Արցախբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: