Գարաբեթ Հովսեփյան. « Բանակն ամեն ինչից վեր է ինձ համար. հայրենիքը և բանակը…»
Գործարար և բարերար Հովսեփյան Գարաբեթը իր դստեր հարսանիքի կապակցությամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերեց ԱՄՆ 5000 դոլարին համարժեք դրամ : Պարոն Հովսեփյանը հարսանիքի ժամանակ իր խոսքում նշել է. « մենք այստեղ հարսանիք ենք անում, քեֆ ենք անում, իսկ այնտեղ տղաները սահման են պահում. անելիք ունենք… անհրաժեշտ է բանակին սատար կանգնել, այդ իսկ պատճառով որոշել ենք բանակին նվիրաբերություն կատարել» : Պարոն Հովսեփյանի հետ ունեցած զրույցի ժամանակ, վերջինս նշեց, որ իր կարծիքով Հայաստանում իր դստեր օրինակը պետք է լայն տարածում ունենա և ավանդույթ դառնա, քանի որ յուրաքանչյուրի հոգու պարտքն է մշտապես աջակցել հայրենի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող հայ զինվորին : « Բանակն ամեն ինչից վեր է ինձ համար. հայրենիքը և բանակը…» նշում է պարոն Հովսեփյանը : Պարոն Հովսեփյանը նաև կոչ է անում 10մլն. հայերի օժանդակել հիմնադրամին՝ նշելով, որ եթե 10 մլն. հայ ամեն ամիս ընդհամենը 2 ԱՄՆ դոլարով օժանդակի, ապա տարիների ընթացքում կկուտակենք անհրաժեշտ գումարները բանակին ապահովագրելու համար : Նա նշեց որ, իհարկե կան մեծ բարերարներ, ովքեր կարող են օժանադակել, սակայն համազգային մասնակցությունը այս գործունեությանը առավել կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը միասնականորեն կանգնած է իր բանակի կողքին :