10

Նոյ,

2017

Հատուցում 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 09.11.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարութունյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: