Նորություններ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ՝ հաղորդակցման ռազմավարության վերաբերյալ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ հայտարարած մրցույթի մանրամասներ
Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (01.01.2021 - 31.12.2021)
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կատարելով կայուն և երկարաժամկետ հատուցումներ հայրենիքը պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված և հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:
Պարզաբանում զինհաշմանդամության խմբի տրամադրման և վերանայման վերաբերյալ
Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (ԶԻՆԱՊԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի արցախցի շահառուների շուրջ 120 երեխաներ այցելեցին Երևան պարկ
Երեխաները ողջ օրն անցկացրին Երևան պարկում մեծ ոգևորությամբ, խինդով և հրճվանքով վայելեցին բոլոր ատրակցիոնները։ Օրը ստացվեց։ Նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանն արդեն երկրորդ տարին է՝ երեխաներին հավաքում է մեկ վայրում և հնարավորություն տալիս վայելելու այս յուրօրինակ և գունավոր միջավայրը։ Այս տարի այդ հնարավորությունն ընձեռվեց Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնդրամի հետ միասին։
Մենք մասնակցեցինք Երևանի գինու օրերին
Շնորհակալություն ենք հայտնում Էվենտտուրային և փառատոնի բոլոր կազմակերպիչներին՝ մեզ անվճար տաղավար տրամադրելու և այս հնարավորության համար։ Բարձր ենք գնահատում զինվորի կողքին լինելու ու աջակցելու ձեր պատրաստակամությունը և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կվերածվի գեղեցիկ ավանդույթի։
Մենք մասնակցում ենք Երևանի գինու օրերին
Մենք այս տարի մեր 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու ենք «Երևանի գինու օրեր» փառատոնին հունիսի 3-5-ը։
Համագործակցություններ և ստորագրված հուշագրեր
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը տարբեր հիմնադրամների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությունների և ստորագրված հուշագրերի միջոցով փորձում է առավել ընդլայնված հնարավորություններով սատարել մեր հերոսներին և նրանց ընտանիքներին։
Դրոշմանիշային վճարների վերաբերյալ պարզաբանում
Հավաստիացնում ենք, որ կայքում տվյալի բացակայությունը չի նշանակում, որ Ձեր վճարած գումարը Հիմանդրամին չի փոխանցվել։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ www.zinapah.am կայքի դրոշմանիշային վճարների էջը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ, և Ձեր ապառքի կամ գերավճարի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրել միայն ՊԵԿ-ը։
Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրեն
Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԻՆԱՊԱՀԸ կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը
ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկում է «Ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի» նվիրաբերության արշավը
Ապրիլի 24-ին ընդառաջ մեր հիմնադրամի «Ի հիշատակ» նվիրաբերությունները դառնում են Մեծ եղեռնի ընթացքում նահատակված զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, կորսված հայրենիքի՝ գյուղի, քաղաքի, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ բոլոր զոհերի։