Համագործակցություններ և ստորագրված հուշագրեր
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը տարբեր հիմնադրամների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությունների և ստորագրված հուշագրերի միջոցով փորձում է առավել ընդլայնված հնարավորություններով սատարել մեր հերոսներին և նրանց ընտանիքներին։
Այդ նպատակով կնքված առաջին հուշագիրը «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հետ էր 2022թ․-ի հունվարի 12-ին։ Կարո Հովագիմյանը 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից է, ում անունը կրող հիմնադրամը օգնում է ոտքի կանգնել հայրենիքի սահմանները պաշտպնելիս վիրավորված մեր հերոսներին, ինչպես նաև բուժվել տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին։ Կարո Հովագիմյանի ընտանիքը ԶԻՆԱՊԱՀԻ շահառու է։
Կարևորելով մեր շահառուների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը՝ դրանով նաև հնարավորություն ընձեռելով նրանց առավել նպատակային օգտագործել մեր կողմից հատուցվող գումարները, մենք հուշագիր ենք ստորագրել «Գլոբալ Շեյփերս» Երևանյան Հաբ երիտասարդական ՀԿ-ի հետ էր։ Նրանց հետ համագործակցությամբ էլ իրականացնելու ենք ֆինանսական կրթության ծրագիրը։
Մեր հուշագրերից հաջորդը «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հետ էր։ 44-օրյա պատերազմում զոհված Արենի անունը կրող հիմնադրամը նպատակ ունի ստեղծելու մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տեխնոլոգիական անվճար կրթություն տրամադրելով պատերազմի մասնակիցներին, վիրավորներին, զոհվածների ընտանիքի անդամներին ու նրանց հետ միասին իրացնելու Հայաստանի արտադրական ներուժը։ Արենի ընտանիքը նույնպես ԶԱՀ շահառու է։
Միասին՝ հերոսի կողքին