Դրոշմանիշային վճարների վերաբերյալ պարզաբանում
Վերջին օրերին մեր քաղաքացիների բազմաթիվ նամակներին ի պատասխան ցանկանում ենք տեղեկացնել, որ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին (ԶԻՆԱՊԱՀ) կատարվող դրոշմանիշային վճարների փոխանցման գործընթացը բաժանված է երկու մասի․
- դրոշմանիշային գումարների փոխանցումը ԶԻՆԱՊԱՀ
- դրոշմանիշային գումարների տվյալների մասին փոխանցումը ԶԻՆԱՊԱՀ
Այս գործընթացները կարգավորված են կառավարության որոշմամբ և որևէ կերպ փոխկապակցված չեն։
Դրոշմանիշային վճարների տեղեկատվության փոխանցումը Հիմնադրամ ամբողջությամբ ավտոմատացված է։ Յուրաքանչյուր ամիս դրոշմանիշային վճարների գումարը ԶԻՆԱՊԱՀ ուղարկելուց հետո Պետական եկամուտների կոմիտեն մեզ է փոխանցում նաև դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ www.zinapah.am կայքում արտացոլելու համար։
Այս պահին հարկատուների կողմից իրենց պարտավորության չափով վճարված գումարները արդեն իսկ փոխանցած են Հիմնադրամին, սակայն տեղեկատվության փոխանցումն ուներ տեխնիկական խնդիր՝ կապված հարկային օրենսդրական փոփոխությունների հետ։
Հավաստիացնում ենք, որ կայքում տվյալի բացակայությունը չի նշանակում, որ Ձեր վճարած գումարը Հիմանդրամին չի փոխանցվել։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ www.zinapah.am կայքի դրոշմանիշային վճարների էջը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ, և Ձեր ապառքի կամ գերավճարի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրել միայն ՊԵԿ-ը։