hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էլեն
Էլեն Գյուլնազարյան ԶԻՆԱՊԱՀԻ ընկեր

Էլենը ծնվել և մեծացել է Երևանում: Ավարտելով Լոնդոնի քոլեջ-համալսարանը` սկսել է աշխատել «Մարս» ընկերությունում: 6 տարի «Մարսի» մի շարք ապրանքանիշերի վրա աշխատելուց հետո տեղափոխվել է Լոնդոնի նորաստեղծ կաթնամթերք արտադրող ընկերություն, որտեղ մեկ տարվա ընթացքում ապահովել է վաճառքի երկնիշ թվով աճ: 2020 թվականին Էլենը սկսել է աշխատել «Դանոն» ընկերությունում, որտեղ ղեկավարում է «Վոլվիկ» և «Էվիան» ջրի ապրանքանիշերը Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում:
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Էլենն ակտիվորեն ներառված էր տարատեսակ հանգանակումներ կազմակերպելու գործում, որի ընթացքում էլ ծանոթացավ Վարուժան Ավետիքյանի ու 1000+ հիմնադրամի գործունեության հետ: Ներշնչվելով Վարուժանի և նրա թիմի նվիրումով` Էլենը հավաքագրեց կամավորների փոքրաթիվ իր թիմը` ջանալով օգնել հիմնադրամի աշխատանքին պատերազմական ճգնաժամին: Էլենը հպարտ է լինել հիմնադրամի ընկերն ու աջակիցը, և շարունակելու է ուժերի ներածին չափով մասնակից լինել թիմի ընթացիկ և գալիք նախագծերին: