Դրոշմանիշային վճարի մասին
ԶԻՆԱՊԱՀԸ եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր դրոշմանիշային վճար է կատարում իր աշխատավարձից։ Զինապահը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։
ԶԻՆԱՊԱՀԻ միջոցների զգալի մասը գոյանում է պարտադիր դրոշմանիշային վճարներից։
Պարտադիր դրոշմանիշային վճարները պետք է փոխանցվեն Ֆինանսների նախարարության կողմից Կենտրոնական Գանձապետարանում բացված 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարին:
«Ստացող» դաշտում պետք է նշել Պետական Եկամուտների Կոմիտե, իսկ «նպատակ» դաշտում պետք է նշել ՝Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ:
Դուք պարտավոր եք վճարել դրոշմանիշային վճար, եթե.
- Աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս և հադիսանում եք ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- Աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում, սակայն չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- Հաշվառված եք ՀՀ-ում և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր եք, ինչպես նաև հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձանցից եկամուտները ստացող անձ
- Իրականացնում եք նոտարական գործունեություն
- Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով եկամուտ եք ստանում ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս և հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ եք ստանում, սակայն չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Մանրամասների համար տե՛ս «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը