Հոգաբարձուների խորհուրդ





ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի մասին
ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է: Այն կազմված է առավելագույնը յոթ անդամներից, ովքեր նշանակվում են 5 տարի ժամկետով։ Խորհրդի անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են բացառապես հասարակական հիմունքներով:
Խորհրդի անդամ կարող է նշանակվել կառավարման և ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող անձը, որը նաև հարգանք է վայելում հասարակության շրջանում։
ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի գործառույթները
- Հաստատում է ԶԻՆԱՊԱՀԻ բյուջեն, ինչպես նաև ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափը
- Սահմանում է շահառուներին ֆիանսական հատուցման գումարներ վճարելու կարգը, նշանակում է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի անդամներին, հիմնադրամի տնօրենին
- Հաստատում է հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերը, իսկ ԶԻՆԱՊԱՀԻ կանոնադրությամբ սահմանված դեպքերում ձևավորում է հիմնադրամի այլ մարմիններ և սահմանում է դրանց լիազորությունները
- Ընտրում է հիմնադրամի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը, հաստատում է ԶԻՆԱՊԱՀԻ կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը, հաշվետվությունների տեսակները և այլն։