20

Նոյ,

2018

Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 11 դեպքի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստերում կայացրեց որոշում սահմանված կարգով կատարել հատուցումներ  2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 11 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

25

Հոկ,

2018

Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 136 դեպքի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սույն թվականի հոկտեմբերի 10-ին և 17-ին կայացած նիստերում որոշեց սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 136 դեպքի մասով, որոնցից 7-ը հաշմանդամություն ունեցող զինծառայողների և 129 զոհված զինծառայողների ընտանիքների անդամների:

Ստորև կարող եք ծանոթանալ զինծառայողների անվանացանկին.

17

Հոկ,

2018

Հատուցում խեղում ստացած մեկ զինծառայողի

Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 09.10.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ` հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի:

08

Հոկ,

2018

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 05.10.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:

09

Օգս,

2018

Հատուցումներ կտրամադրվեն 2015-2016թթ.-ի ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների:

Այսօր՝ 2018թ.-ի օգոստոսի 9-ին տեղի ունեցած նիստի ժամանակ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց տրամադրել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով: 

07

Օգս,

2018

Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 1 հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 06.08.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:


ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական...

 

 

23

Հուլ,

2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

23

Հուլ,

2018

Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 2 հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.07.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:

29

Հուն,

2018

Հատուցումների գծով հիմնադրամի ստանձնած պարտավորությունները

Հարգելի հայրենակիցներ,
Օրեր առաջ Ձեր ուշադրությանը ներկայացրեցինք Հիմնադրամի կողմից մինչ օրս կատարված միանվագ և ամսական հատուցումները, ինչպես նաև ներկայացրեցինք շահառուների անվանացուցակը: Իսկ այս հրապարակման միջոցով կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումներին:

22

Հուն,

2018

Հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 22.06.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի:

Էջ
/22