29

Հուն,

2018

Հատուցումների գծով հիմնադրամի ստանձնած պարտավորությունները

Հարգելի հայրենակիցներ,
Օրեր առաջ Ձեր ուշադրությանը ներկայացրեցինք Հիմնադրամի կողմից մինչ օրս կատարված միանվագ և ամսական հատուցումները, ինչպես նաև ներկայացրեցինք շահառուների անվանացուցակը: Իսկ այս հրապարակման միջոցով կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումներին:

Հիմնադրամը այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 537,300,000 ՀՀ դրամի հատուցում, որից 435,000,000 ՀՀ դրամը միանվագ, իսկ 102,300,000 ՀՀ դրամը` ամսական հատուցումներն են: Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով մենք  բացում ենք անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին և լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են: Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել:

 

 

Վճարված հատուցման գումարներ

 

 

Զոհված

I խմբի հաշմանդամություն ունեցող

II խմբի հաշմանդամություն ունեցող

Ընդամենը

Միանվագ

340,000,000

60,000,000

35,000,000

435,000,000

Ամսական

82,200,000

11,150,000

8,950,000

102,300,000

Ընդհանուր

422,200,000

71,150,000

43,950,000

537,300,000

 

Ինչես նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փաստացի կատարված հատուցումների մասով Հիմնադրամի կատարվելիք պարտավորությունները առաջիկա 20 տարիների համար:

 

Որոշման պահից 20 տարվա կտրվածքով ստանձնած ամսական անուիտետային պարտավորություններ

Հատուցման ենթակա գումար մոտակա (20-t) տարիների ընթացքում

Զոհված

2,064,000,000

1,981,800,000

1-ին կարգի հաշմանդամ

300,000,000

288,850,000

2-րդ կարգի հաշմանդամ

287,700,000

278,750,000

Ընդհանուր

2,651,700,000

2,549,400,000