22

Օգս,

2019

Հատուցումներ 1 հաշմանդամություն ունեցող զինծառայողի 2018թ.-ին տեղի ունեցած դեպքի մասով և 10 զոհված զինծառայողի ընտանիքներին՝ 2008-2014թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 15-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

  • 2018թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
    · 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:

 

Նախկին զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին հիմնադրամի կողմից փոխանցվել է 5,000,000 ՀՀ դրամ՝ որպես միանվագ հատուցում և այսուհետ 20 տարիների ընթացքում կփոխանցվի 150,000 ՀՀ դրամ ամսական հատուցումներ:

2008-2014թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

12

Օգս,

2019

Հատուցումներ 1 հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի և 10 զոհված զինծառայողի ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

· 2016թթ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
· 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:

26

Հուլ,

2019

Հատուցումներ 3 հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի և 7 զոհված զինծառայողի ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հուլիսի 23-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

· 2015-2016թթ. տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ չորս զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
· 2008-2014 թթ տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքների, մեկ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

08

Հուլ,

2019

Հատուցում խեղում ստացած զինծառայողի

Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 01.07.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի: Այսպիսով՝ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող Հրանտ Աբրահամի Հարությունյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում:

04

Հուլ,

2019

Հատուցումներ կտրամադրվեն 2008-2014թթ.-ին տեղի ունեցած 67 դեպքերի մասով

21.06.2019թ.ին և 01.07.2019թ.-ին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը կայացրեց որոշում հատուցումներ տրամադրել 2008-2014թթ.-ին տեղի ունեցած 67 դեպքերի մասով, որոնցից 48-ը զոհված զինծառայողների ընտանիքներին և 19-ը հաշմանդամություն ունեցող զինծառայողների:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «Արցախ բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

19

Հուն,

2019

Հատուցում խեղում ստացած երկու զինծառայողների

Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 17.06.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում երկու` հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի: Այսպիսով՝ պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Արգիշտի Սամվելի Սեփխանյանին և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորօգլյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

 

 

 

 

 

29

Մայ,

2019

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 27.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի:

Այսօր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական  200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ավագ սերժանտ Գևորգ Աշոտի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

 

22

Մայ,

2019

Հատուցում ևս մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 14.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի:

Պայմանագրային զինծառայող Մհեր Ավետիքի Հովսեփյանի ընտանիքին հասանելիք հատուցումը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

16

Ապր,

2019

Հատուցում մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.04.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

05

Ապր,

2019

2008-2016թթ.-ի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ից հետո տեղի ունեցած դեպքերի մասով, որոնց վերաբերյալ կարգավորումները սահմանված են Օրենքով (տե՛ս Իրավական ակտեր, հղում 1):

 

2008-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է առանձին որոշումներ: Տվյալ հատուցումները համարվում են Հիմնադրամի կողմից Օրենքով սահմանված հատուցումներից բացառություններ, որոնց տրամադրման ընթացակարգն ու պայմանները կարգավորվում են համապատասխան որոշումներով (տե՛ս Իրավական ակտեր, հղում 3, 4): 

 

Ստորև կարող եք գտնել 2008-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով Հիմնադրամին հաճախ տրվող հարցերի պատասխանները:

Էջ
/22