16

Ապր,

2019

Հատուցում մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.04.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

Այսօր շարքային Արթուր Սեյրանի Գևորգյանին կփոխանցվի միանվագ 9.400.000 ՀՀ դրամ 10,000,000 դրամի փոխարեն, քանի որ մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը նրան փոխանցվել է ամսական 100.000 ՀՀ դրամ  և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ: 

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: