Հաճախ տրվող հարցեր
Համաձայն գործող իրավակարգավորումների՝ շահառու կարող է դառնալ նաև զինծառայողի զոհվելուց հետո ծնված երեխան, եթե օրենքով նախատեսված կարգով հաստատվում է ծնված երեխայի՝ զոհված զինծառայողից սերված լինելը։ Այս դեպքում ներկայացվում են երեխայի հայրությունը որոշելու վերաբերյալ փաստաթղթեր (դատական ակտ կամ հայրության որոշման վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ փաստաթուղթ):
Յուրաքանչյուր անձ կարող է օժանդակել Հիմնադրամին՝ կատարելով նվիրաբերություն:
Նվիրաբերություն կարելի է կատարել.
Պարտադիր դրոշմանիշային վճարը Հայաստանում աշխատող յուրաքանչյուր անձի կողմից պետական բյուջե փոխանցվող պարտադիր վճարն է: 2021թվականի հունվարից պարտադիր դրոշմանիշային վճարի համար սամանվել է պրոգրեսիվ սանդղակ, որի համաձայն կախված եկամտի չափից՝ վարձու աշխատողները, անհատ ձեռներեցները կվճարեն 1500-ից մինչև 15 000 դրամի չափով դրոշմանիշային վճար:
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
1500 դրամ |
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
3000 դրամ |
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
5500 դրամ |
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
8500 դրամ |
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
15 000 դրամ |
Պարտադիր դրոշմանիշային վճարը գանձվում է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցելու նպատակով:
Տեղեկանալու համար թե ովքեր են պարտավոր վճարել Դրոշմանիշային վճարը, ինչպես նաև՝ որ դեպքերում են պարտադիր դրոշմանիշային վճարները ենթակա վերադարձման կարող եք այցելել «Պարտադիր վճարեր» էջը:
Պարդատիր դրոշմանիշային վճարները Կենտրոնական գանձապետարանում բացված համապատասխան հաշվին փոխանցելու է Ձեր գործատուն՝ Ձեր աշխատավարձից կատարելով համապատասխան չափով պահում:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը,նոտարները և հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտ ստացող անձինք պարտավոր են դրոշմանիշային վճարը Կենտրոնական գանձապետարանում բացված համապատասխան հաշվին փոխանցել ինքնուրույն:
Պարտադիր դրոշմանիշային վճարները պետք է փոխանցվեն Ֆինանսների նախարարության կողմից Կենտրոնական Գանձապետարանում բացված 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարին: Որպես ստացող պետք է նշել Պետական Եկամուտների Կոմիտեն, իսկ նպատակ դաշտում պետք է նշել ՝ «Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ»:
Պարտադիր վճարումների իրականացման կարգի և պայմանների մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Ոչ, դրոշմանիշային վճարը վճարելիս որեւէ հաշվետվություն չի պահանջվում:
Այո, կարող եք։ Անհրաժեշտ է կապ հաստատել Զանգերի կենտրոնի հետ։
Թերի փաստաթղթերը կարող եք ուղարկել նաև 093 665 993 համարին կցված Viber հավելվածի միջոցով։
Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին և ոչ ամիսը:
Այն անհատ ձեռնարկատերերը, որոնք հաշվետու տարվա ընթացքում եկամուտներ չեն ստացել չեն վճարում դրոշմանիշային վճար:
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
18 000 դրամ |
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
24 000 դրամ |
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
48 000 դրամ |
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
120 000 դրամ |
Երբ Ա/Ձ-ն չի կատարում օրենքով սահմանված ողջ պարտավորությունը ապա Օրենքի համաձայն հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
Մեկից ավելի գործատուի մոտ աշխատող անձը, դրոշմանիշային վճարներ է վճարում բոլոր գործատուների մոտ:
Մանրամասները տեսնել այստեղ:
“Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձը չգերազանցող աշխատավարձ ստացող անձինք դրոշմանիշային վճար չեն կատարում: Այդ անձանց փոխարեն վճարներ են կատարում դրանց գործատուները:
“Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքով սահմանված է նաև ժամավճարով աշխատող անձանց վճարման ենթակա մեկ ժամվա համար նվազագույն վարձատրության չափ: Եթե ժամավճարով աշխատող անձը մեկ ժամվա համար ստանում է այդ չափը գերազանցող գումար, ապա դրոշմանիշային վճարը վճարում է ինքնուրույն` անկախ ամսվա ընթացքում փաստացի ստացվող գումարի չափից: Հակառակ դեպքում, դրոշմանիշային վճարը կատարում է գործատուն:
Մանրամասները՝ այստեղ:
Այո, զինծառայողների ընտանիքների անդամները պարտավոր են վճարել դրոշմանիշային վճարը, սակայն կարող են դիմել վերադարձի համար:
Մանրամասները տեսնել այստեղ: