Ծնվել է
2002 թ․ հուլիսի 7-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սեփական առաջընթացով ու հաջողություններով՝ մշտապես ձգտելով կատարելագործման ու նոր բարձունքների նվաճման։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ՝ վայելելով նրանց անկեղծ սերն ու ջերմությունը։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ համեստ, ուրախ, աշխատասեր ու բարի երիտասարդ։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու դրական էներգիայով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր հաջողությամբ ավարտել ուսումը և աշխատել իր սիրելի՝ միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ։
Վերջին զանգը 2021 թ․ օգոստոսի 18-ին մարտական դիրքերից․
Խոսել էր առօրյայից՝ աչքի ընկնելով շատ բարձր ու լուսավոր տրամադրությամբ։
Վերջին մարտը
2021 թ․ օգոստոսի 19, Կոռնիձոր։