Ծնվել է
2003 թ. հունիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Ոգեշնչվում էր
Ամեն ինչով ու կյանքի ամեն մի պահով՝ աչքի ընկնելով իր բացառիկ առույգությամբ ու կենսասիրությամբ։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների, դասընկերների ու ջերմ ընտանիքի շրջապատում։
Շրջապատում հայտնի էր
Որպես բոլորի կողմից խորապես հարգված, սիրված ու անչափ մարդամոտ անձնավորություն։
Բազմաշնորհ հոգի ուներ
Ստեղծագործում էր և հուզիչ ոտանավորներ էր ձոնում սիրելի մայրիկին։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ծառայությունից հետո տեղափոխվել Երևան, որպեսզի բարձրագույն կրթություն ստանար։
Վերջին զանգը 2022 թ. սեպտեմբերի 11-ին․
«Բոլորին կարոտել եմ, ուզում եմ դիրքերից իջնեմ, գամ տուն…»։
Վերջին մարտը
2022 թ. սեպտեմբերի 13, Վարդենիս։