hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Կարեն Միրզոյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1975 թ․ մայիսի 18-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, հայրենի հողին նվիրվածությամբ ու սիրելի զավակներով․ ազատ պահերն անցկացնում էր երեխաների հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ վեհանձն, բարի, մարդկային ու խորապես հարգված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների սերը։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ դիպուկահարությամբ, որսորդական ձիրքով, ճշգրտությամբ ու զինվորական բարձր հմտություններով։

Զինվորականի պատվախնդրությամբ 

Լռելյայն ու պատասխանատվությամբ էր կատարում իր պարտքը Հայրենիքի հանդեպ՝ ավելորդ չբարձրաձայնելով այդ մասին։

Վերջին զանգը 2015 թ․ հունվարի 5-ին ընտանիքին․ 

«2 օրից դիրքերից կիջնեմ, կգամ ձեզ կտեսնեմ․․․»։

Վերջին մարտը 

2015 թ․ հունվարի 5, Ջրական (Ջաբրայիլ)։