Ծնվել է
2002 թ. նոյեմբերի 14-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում։
Ոգեշնչվում էր
Սեփական հաջողություններով ու ուսումով․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր և անսահման սիրում էր սպորտը։
Բազմակողմանի օժտված էր
Երաժշտությամբ․ ստեղծագործում էր, փայլուն տիրապետում դաշնամուրին, դհոլին ու ակորդեոնին՝ ջերմացնելով ընկերների ու սիրած էակի սրտերը։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, ազնիվ, բարի ու հայրենասեր երիտասարդ, ով առանձնանում էր իր խորը ու յուրահատուկ մտածելակերպով։
Մեծ երազանքներ ուներ
Ստանալ որակյալ կրթություն և հայրենի մարզում հիմնել բիզնես կենտրոն՝ նպաստելով հայրենիքի շենացմանն ու զարգացմանը։
Վերջին զանգը
2022 թ. հուլիսի 16-ին էր․ հարազատների հետ ջերմ զրուցել էր առօրյա հարցերից։
Վերջին մարտը
2022թ. հուլիսի 16-ին Սյունիքի մարտական դիրքերում էր․ ծանր այրվածքներ ստանալուց և 10 օր կյանքի համար պայքարելուց հետո հուլիսի 26-ին զոհվել է։