Ծնվել է
1986 թ. հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով, երեխաներով ու հայրենիքին նվիրվածությամբ․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների ու զինակիցների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երեք երեխա։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ բարի, հոգատար, նվիրված ու ընկերասեր անձնավորություն, ով վայելում էր բոլորի խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր անսահման, անմնացորդ հայրենասիրությամբ, պարտքի բարձր զգացումով ու հարազատների հանդեպ տածած անսպառ ջերմությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր կրթել ու դաստիարակել իր զավակներին, տեսնել նրանց մեծանալն ու նպատակների իրականացումը։
Վերջին զանգը 2022 թ. սեպտեմբերի 12-ին․
«Անհանգիստ մի՛ եղիր, ամեն ինչ լավ կլինի, տուն կգամ…»։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13, Վարդենիսի դիրքեր։