Ծնվել է
1987թ. մայիսի 25-ին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում։
Անսահման ոգեշնչվում էր
Հայրենի հողով ու մայր երկրով,
Մեծագույն նվիրումով սիրում էր
իր ընտանիքն ու չորս զավակներին։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, հոգատար ու ջերմ մարդ, ով յուրահատուկ ձևով էր սիրում ու պաշտպանում իր հարազատներին։
Մեծագույն երազանքն էր ծառայել հայրենիքին,
Սակայն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել, ուստի հետագայում անդամագրվեց աշխարհազորին։
Անվախորեն կանգնեց հայրենի հողի պաշտպանության առաջնագծում՝
Ապահովելով իր հարազատների ու զավակների անվտանգությունը։
Վերջին զանգը 2023 թվականի հունիսի 28-ին կնոջը․
«Գալու եմ, գնացեք գյուղ՝ տուն, որ գամ տանը լինեք, ուրբաթ առավոտյան կգամ․․․»։
Վերջին մարտը
2023թ․ հունիսի 28, Կարաքենդի դիրք։ Զոհվել է ԱԹՍ հարվածից։