hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Մանվել Վարդանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2004 թ․ հուլիսի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի ընտանիքով ու հարազատներով, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր եղբայրների ու մտերիմների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, բարի, պարզ ու ազնիվ անձնավորություն, ով վայելում էր հարազատների ու զինակիցների անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, պայծառ տեսակով, հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությամբ։

Զինվորականի պատվախնդրությամբ 

Լռելյայն ու պատասխանատվությամբ էր կատարում իր պարտքը Հայրենիքի հանդեպ՝ ավելորդ չբարձրաձայնելով երազանքների մասին։

Վերջին զանգը 2023 թ․ սեպտեմբերի 19-ին քրոջն էր․

Նախքան մարտական գործողությունների սկսվելը զրուցել էր սիրելի քրոջ հետ, որից հետո կապն ընդհատվեց։

Վերջին մարտը 

2023 թ․ սեպտեմբերի 19, Մարտակերտ։