hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Միքայել Էլյազյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1998 թ․ հուլիսի 19-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Անմնացորդ հայրենասիրությամբ ու հայրենիքին ծառայելու սրբազան գիտակցությամբ․ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի և հարազատ ընկերների հետ։

Սիրում էր 

Ստեղծագործել․ զբաղվում էր ձեռքի աշխատանքներով՝ իր մտքերին տալով նյութական ձև ու ջերմություն։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ զուսպ, համեստ, արի, նվիրված, կարգապահ ու ճշտախոս անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր լայնասիրտությամբ, հոգատարությամբ և հարազատներին ու սիրելիներին գեղեցիկ անակնկալներ մատուցելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր անկախ ու ազատ տեսնել Արցախ աշխարհը և ամեն ինչ անել, որպեսզի հարազատ ժողովուրդն ապրի անհոգ կյանքով։

Վերջին զանգը 2023 թ․ սեպտեմբերի 19-ին․ 

«Ո՞րտեղ է քույրիկս, անհանգստանում եմ իր համար․․․»։

Վերջին մարտը 

2023 թ․ սեպտեմբերի 19, Ստեփանակերտ։ 

Թշնամու արկակոծության տակ դիմեց անձնազոհության՝ 

Կրակի միջից դուրս բերելով զինակցին։