Ծնվել է
1988 թ․ հոկտեմբերի 18-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։
Ոգեշնչվում էր
Կյանքով ու դրա պարգևած ամեն մի պահով, իսկ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր ընտրյալի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ կատակասեր, ընկերասեր, ուրախ ու լուսավոր անձնավորություն, ով մշտապես ժպիտ էր պարգևում մտերիմներին։
Յուրահատուկ էր
Իր անսպառ կենսասիրությամբ, վառ տեսակով ու շրջապատին դրական էներգիա փոխանցելու բնատուր ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ընտանիք կազմել սիրելիի հետ և պատվով շարունակել հոր զինվորական ուղին։
Վերջին զանգը 2014 թ․ հունիսի 18-ին հորն էր․
«Առավոտյան դիրքեր հաց կուղարկեք, գիշերը պետք չէ․․․»։
Վերջին մարտը
2014 թ․ հունիսի 19, Մարտունի։