Ծնվել է
1978 թ․ հունվարի 15-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով, հարազատներով ու բարեկամական անկեղծ կապերով․ ազատ ժամանակն անցկացնում էր սիրելի մոր հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ լավ, բարի, սրտացավ ու պատվախնդիր մարդ, ով վայելում էր մտերիմների ու համագյուղացիների անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր վարակիչ, լուսավոր ծիծաղով, ջերմությամբ ու արցախյան անկրկնելի «ջիգյարով», որով ջերմացնում էր բոլոր շրջապատողներին։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր կազմել սեփական ընտանիքը, հիմնել ջերմ ու ապահով օջախ և վայելել ընտանեկան երջանկությունը։
Վերջին զանգը 2023 թ․ սեպտեմբերի 17-ին․
Մոր հետ զրուցել էր առօրյա թեմաներից։
Վերջին մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19, Մարտակերտ։