hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Ռոբերտ Բադալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2001 թ․ ապրիլի 24-ին Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Զինվորական կյանքով ու հայրենիքին նվիրումով, ինչի պատճառով էլ ծառայության էր անցել «Ես եմ» ծրագրով։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների, սիրելի եղբոր և կնոջ հետ՝ տածելով մեծ հոգատարություն ու սեր։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ ընկերասեր, հիասքանչ ու նվիրված մարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր լուրջ, հասուն ու ծանր բնավորությամբ, սկզբունքայնությամբ և զինվորական գործին ցուցաբերած բարձր պատասխանատվությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր բնակվել Բագրատաշեն գյուղում, որպեսզի իր աշխատանքով պաշտպաներ ու շենացներ հայրենի սահմանը։

Վերջին զանգը 

2020 թ․ սեպտեմբերի 25-ին էր կնոջ հետ։ 

Վերջին մարտը 

2020 թ․ սեպտեմբերի 27, Մարտունի-2-ում ծանր վիրավորումից հետո երկար պայքարեց կյանքի համար, և դեկտեմբերի 11-ին զոհվեց։