Ծնվել է
1989թ. օգոստոսի 31-ին Վայք քաղաքում:
Նվիրված էր
Ընտանիքին ու ընկերներին, սիրող հայր էր իր 3 երեխաների համար:
Առանձնանում էր
Աշխույժ, դրական տեսակով, ազնվությամբ ու վայելում էր բոլորի հարգանքը:
Գործի մարդ էր
Խոսքերի փոխարեն իր նպատակներն ու երազանքները միշտ ապացուցում էր քայլերով:
Քաջ հետախույզը պատերազմի առաջին իսկ օրերից անվախորեն կանգնած էր առաջնագծում
Անվախորեն մարտնչում էր հանուն հայրենիքի ու հարազատների:
Վերջին զանգը կնոջ հետ․
«Երեխաները ո՞նց են, դո՞ւ ոնց ես, ձեզ լավ կպահես...»:
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 11, Ջաբրաիլ: