hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Արմեն Բաղդասարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1997 թ. նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սպորտով, առողջ ապրելակերպով ու Մայր Հայրենիքով․ ազատ պահերն անցկացնում էր ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ «աննման», յուրահատուկ ու վեհանձն երիտասարդ, ով վայելում էր մտերիմների սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ պարտաճանաչությամբ, բարձր կենտրոնացվածությամբ, անսասան կամքի ուժով ու ամեն մի գործի հանդեպ տածած բարձր պատասխանատվությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր սեփական ձեռքերով հիմնել ու զարգացնել անձնական գործը, հասնել մեծ հաջողությունների և կերտել բարօր ապագա։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 4-ին․

«Լավ է, ամեն ինչ լավ է․ բարևի՛ ընկերներին…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 6, Ջրական (Ջաբրայիլ)։ ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվելուց և հիվանդանոցում 13 օր կյանքի համար պայքարելուց հետո հոկտեմբերի 21-ին քաջաբար անմահացավ։