Ծնվել է
1999 թ. հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։
Ոգեշնչվում էր
Մայր հայրենիքով ու զինվորական գործով՝ անսահման նվիրումով ու պատասխանատվությամբ լցված լինելով հայրենիքի հանդեպ։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընտանիքի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ վեհ, բարի ու խորը մարդկային տեսակով օժտված անձնավորություն։
Յուրահատուկ էր
Զինվորական ուղին անշեղորեն շարունակելու մեծ ձգտումով։
Նվիրական երազանք ուներ
Օրերից մի օր հասնել Արևմտյան Հայաստանի պատմական Մուշ քաղաքը, որտեղից սերում էին իր պապերը։
Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 29-ին մայրիկին․
«Մամ ջան, սաղ լավ է, իմ մասին մի մտածեք․․․, պապային լավ նայեք․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 30, Հադրութ։