Ծնվել է
1985 թ. հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով, հարազատներով ու հատկապես եղբորորդիներով․ ազատ պահերն անցկացնում էր ավագ եղբորորդու հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ բարի, պարզ, ազնիվ ու խորապես հարգված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների անկեղծ սերը։
Յուրահատուկ էր
Իր լայնասիրտությամբ, պատրաստակամությամբ ու յուրաքանչյուրին անշահախնդրորեն օգնության հասնելու բնատուր ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Աշխատասեր ու ազնիվ երիտասարդը ձգտում էր արժանապատիվ աշխատանքով կերտել իր ու հարազատների բարօր ապագան։
Վերջին զանգը 2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին եղբորն էր․
«Եթե տանեն Արցախ, կփախչեք, քանի որ չեք կարողանա կռվել․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15, Վարանդա (Ֆիզուլի)։