Ծնվել է
2001 թ. ապրիլի 22-ին Երևանում։
Ոգեշնչվում էր
Սեփական կյանքով ու ամեն մի օրով՝ լցված անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու ջերմությամբ։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ դրական, ջերմ ու լուսավոր անձնավորություն, ով մշտապես ժպիտ էր պարգևում մարդկանց։
Յուրահատուկ էր
Իր մշտական դրական մտածելակերպով, կյանքին անոտնահար հավատով նայելու ու շրջապատը ոգեշնչելու ունակությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր հասնել մեծ հաջողությունների, ապահովել բարեկեցիկ ապագա և շենացնել իր օջախը։
Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 18-ին․
Ծնողներին չէր հայտնել, որ մասնակցում է պատերազմին՝ նրանց անհանգստությունից հեռու պահելու համար։
Վերջին մարտը
2020 թ. հոկտեմբերի 19-ին, մարտական դիրքեր։