Ծնվել է
1978 թ․ հունվարի 22-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Ծնողներով, եղբորորդիներով ու մտերիմներով․ ազատ պահերը ջերմությամբ անցկացնում էր ընկերների ու հարևանի տղայի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, բարեկիրթ, շփվող, ուրախ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր սրտաբացությամբ, ջերմությամբ ու ծնողների հանդեպ տածած անսահման, որդիական նվիրումով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր սեփական ավտոմեքենան ունենալ, ընտանիք կազմել, զավակներ մեծացնել ու վայելել հայրական բերկրանքը։
Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի 4-ին․
«Ավելորդ հարցեր չտա՛ք, հաջողություն…»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 6, Շուշի։