hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Քաջիկ Շահմուրադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1964 թ․ հուլիսի 24-ին Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, ազգային արժեքներով ու ընտանիքով․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների ու ընկերների հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի չորս երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, խելացի, ընկերասեր, խորապես հարգալից ու վեհանձն անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր զսպվածությամբ, հավասարակշռվածությամբ, բարի տեսակով ու ընտանիքի հանդեպ տածած անսահման նվիրումով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել Մայր Հայրենիքը անկախ ու խաղաղ, ամուսնացնել որդուն և վայելել պապիկ դառնալու բերկրանքը։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին որդուն․ 

«Անպայման կնշեք տղայիս ծննդյան օրը, կապ չունի, որ ես այդտեղ չեմ, ես էլ այստեղ կնշեմ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 12, Մարտակերտ։