hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Մխիթար Բեգլարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1990 թ․ փետրվարի 12-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանձք գյուղում։

Ոգեշնչվում էր 

Ջերմ ընտանիքով ու հարազատներով․ ազատ պահերն անցկացնում էր կնոջ և երեխաների կողքին։ 

Ամուսնացած էր, 

Ունի երկու զավակ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ նվիրված, բոլորի հանդեպ անկեղծ հարգանք տածող, մեծին ու փոքրին պատշաճ ճանաչող, բարի ու պատվախնդիր անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, ազնիվ նկարագրով, լայնասիրտությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման սիրով ու հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական տունը, ճանապարհորդել աշխարհով մեկ և անել ամեն ինչ, որպեսզի իր զավակները մեծանան ու հասնեն իրենց նպատակներին։

Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի 7-ին․ 

«Ամեն ինչ լավ է․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ նոյեմբերի 9, Շուշի։