hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1980 թ․ հունվարի 29-ին Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի ընտանիքով ու զավակներով, իսկ ազատ պահերն անցկացնում էր ընկերների հետ՝ քաղաքից դուրս, բնության գրկում։ 

Ամուսնացած էր

Ունի երկու երեխա։

Սիրում էր ստեղծագործել․ 

Թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերը՝ գրելով ջերմ սիրային նամակներ կնոջը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ «ջիգյարով», սրտացավ, լայնասիրտ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր համագյուղացիների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ բարությամբ, լուսավոր տեսակով ու շրջապատին դրական էներգիա փոխանցելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր սեփական ձեռքերով տուն կառուցել իր ընտանիքի համար, սակայն ընդամենը մեկ տարի վայելեց իր կերտած օջախը։

Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի 6-ին․ 

Հոգատարությամբ ու իմաստնությամբ լի զրույցում խոսել էր բոլոր հարազատների հետ։

Վերջին մարտը 

2020 թ․ նոյեմբերի 7, Ակնա (Աղդամ)։ 

Դիրքապահներին սնունդ հասցնելիս

Անտեսելով վտանգը՝ թաքուն ուտելիք էր հասցնում առաջնագիծ, որտեղ էլ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից