hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Կարապետ Թադեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1999 թ. փետրվարի 22-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Յուրահատուկ ու հետաքրքիր երևույթներով, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր հարազատ ընկերների շրջապատում։

Բազմակողմանի օժտված էր 

Արվեստով ու արհեստով․ զբաղվում էր նկարչությամբ, քանդակագործությամբ, ոսկերչությամբ և անսահման սիրում էր մեքենա վարել։

Շրջապատում հայտնի էր 

Որպես իսկական «գանձ»․ բոլորը նրան ճանաչում էին որպես անչափ հարգալից, պատրաստակամ ու բարի անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Ծնողների հանդեպ տածած անսահման սիրով, հարգանքով ու դիմացինին մշտապես անշահախնդիր օգնելու պատրաստակամությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Անում էր ամեն ինչ, որպեսզի իր սիրելի ընտանիքի համար միշտ բարիք, լույս ու բարեկեցություն ապահովեր։

Վերջին զանգը 2020 թ. նոյեմբերի 9-ին հորը․ 

«Պապ ջան, չնեղվես, տուն եմ գալու․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ նոյեմբերի 10, Մարտունի։