Ծնվել է
2001 թ. հունվարի 2-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սպորտով ու առ Աստված ունեցած խորը հավատքով՝ աչքի ընկնելով իր հոգևոր ամրությամբ ու բարությամբ։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատների ու մտերիմ ընկերների հետ՝ ջերմություն տարածելով իր շուրջը։
Շրջապատում հայտնի էր
Որպես անչափ բարի, անկեղծ, դրական ու իսկական լույս մարդ, ով բոլորին գրավում էր իր լուսավոր տեսակով։
Բազմաշնորհ հոգի ուներ
Ստեղծագործում էր․ հանգավորված փոքրիկ քառատողեր էր ձոնում իր սիրելի ընտանիքին և Աստծուն։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր դառնալ տաղանդավոր դերասան և հմուտ խոհարար՝ իր արվեստով ու աշխատանքով ուրախացնելով մարդկանց։
Վերջին զանգը 2020 թ. սեպտեմբերի 26-ին մորն ու քրոջը․
«Այստեղ՝ առաջին գծում, շատ լուրջ կուտակումներ կան…, մարդիկ կան, որ զինվորական հագուստով չեն…»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27, Թալիշի մարտական դիրքեր։