Ծնվել է
1990 թ․ ապրիլի 13-ին Երևանում։
Ոգեշնչվում էր
Զինվորական գործով ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու վեհ առաքելությամբ, իսկ ազատ ժամանակը անցկացնում էր սիրելի ընտանիքի և իր զինվորների հետ։
Ամուսնացած էր
Ունի երկու երեխա, որոնց համար օրինակելի հայր էր։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ լավ մարդ, հոգատար անձնավորություն և հարգված ու սիրված հրամանատար։
Յուրահատուկ էր
Իր ծանրակշիռ բնավորությամբ, իմաստնությամբ, խելահասությամբ ու զինվորական բարձր պատասխանատվությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր իր երեխաների ապահով ու լուսավոր ապագայի, ինչպես նաև հայրենիքի անսասան խաղաղության մասին։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին կնոջը․
«Քեզ ձիգ կպահես, հետո կզանգեմ․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5, Մատաղիս։