Ծնվել է
2000 թ. հոկտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում։
Ոգեշնչվում էր
Երբ իր շրջապատում բարի մարդկանց էր տեսնում ու զրուցում նրանց հետ՝ մշտապես ձգտելով դեպի լույսն ու հոգևոր մաքրությունը։
Սիրում էր
Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների ու պատմության ուսուցչի հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ազնիվ, բարի, ընկերասեր, հավատարիմ ու ջերմ անձնավորություն, ով վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Մարդկանց հանդեպ ունեցած իր առանձնահատուկ վերաբերմունքով ու ստեղծագործ հոգով․ սիրում էր թղթին հանձնել մարդկանց դիպուկ բնութագրումները։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր դառնալ հմուտ իրավաբան, որպեսզի իր մասնագիտությամբ պաշտպաներ անմեղ մարդկանց իրավունքները։
Վերջին զանգը 2020 թ. նոյեմբերի 9-ին մորը․
«Մամ ջան լավ եմ․․․, ամեն ինչ լավ է․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9, Կարմիր Շուկայում ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց և 10 օր կոմայի մեջ մնալուց հետո՝ նոյեմբերի 19-ին զոհվել է։