hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Արամ Դավթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2000 թ. օգոստոսի 25-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։

Ոգեշնչվում էր 

Ամեն ինչով ու կյանքի ամեն մի պահով, իսկ ազատ ժամանակն անսահման սիրով անցկացնում էր հարազատ ընտանիքի ու ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես անչափ շփվող, ուրախ, կատակասեր, հասնող, օգնող, բոլորի կողմից սիրված ու ուշադիր անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ բծախնդրությամբ ու մաքրասիրությամբ, իսկ ձեռքի շնորհքով ու վարպետությամբ զբաղվում էր ոսկերչությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր մեկնել Շվեյցարիա, այցելել ժամացույցի հայտնի գործարանն ու մոտիկից ծանոթանալ դրա արտադրության ընթացքին։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 14-ին եղբորը․ 

«Ոչ ոքի չասես, ամեն ինչ նորմալ է, դիրքեր ենք գնում․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 14։