Ծնվել է
1981 թ. օգոստոսի 31-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում:
Ոգեշնչվում էր
Սիրելի օջախով, զավակներով ու կյանքի բերկրանքով․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների ու ընկերների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երկու երեխա։
Սիրում էր ստեղծագործել․
Թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերն ու ապրումները։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ազնիվ, բարյացակամ, վեհանձն ու լավ մարդ։
Յուրահատուկ էր
Իր անմիջականությամբ, ջերմությամբ, մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու բնատուր ձիրքով ու յուրօրինակ ձեռագրով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր կառուցել իր սեփական, ջերմ ու ապահով տունը, որտեղ կվայելեր ընտանեկան երջանկությունն ու անհոգությունը։
Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 30-ին․
«3 օրից կգամ, Յարի՛կ ջան…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3, Արցախ։