Ծնվել է
2001 թ․ հունվարի 1-ին Երևանում։
Նախասիրությունները
Աչքի էր ընկնում իր ինքնամփոփ ու լուրջ բնավորությամբ, իսկ ազատ ժամանակը սիրում էր անցկացնել համակարգչային խաղերով։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ծնողասեր, հարգալից, բարի ու նպատակասլաց երիտասարդ, ով վայելում էր մտերիմների անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ բարությամբ, զսպվածությամբ ու սիրելի մայրիկի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ ու սիրով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, մորը տանել Ռուսաստանի Դաշնություն և մեծ ընտանիքով ապրել միասին։
Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 26-ին մորը․
«Մամ, 8 ամսից գալու եմ․․․ քեզ թագուհու պես ենք պահելու»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27, Ջաբրաիլ։