Ծնվել է
1978 թ․ փետրվարի 2-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սեփական աշխատանքով, զինվորական ծառայությամբ ու հայրենիքին նվիրվածությամբ․
Ազատ ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և հարազատ ընկերների հետ։
Ամուսնացած էր
Ունի երկու երեխա։
Սիրում էր երաժշտություն․
Հոգու խորունկ ապրումներն ու ջերմությունը արտահայտում էր կիթառ նվագելով ու երգելով։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ընկերասեր, համեստ, բարի, զուսպ ու հավասարակշռված անձնավորություն, ով վայելում էր զինակիցների ու մտերիմների անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ հանգստությամբ, զսպվածությամբ, ներքին խաղաղությամբ ու անսահման համեստությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր Մայր Հայրենիքի համար անսասան խաղաղության, անհոգ ու հանգիստ կյանքի մասին։
Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին․
«Դու երեխաների հետ գնա Երևան, ձեզ ասում եմ՝ չմնաք այստեղ․ երեխաներ, չվախենաք․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28, Մատաղիս։